«ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա»-ն կիրականացնի ԿԲ 2013-2015 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընտրվել է ՀՀ ԿԲ 2013-2015 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգումն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 1-ի որոշմամբ` ԿԲ 2013-2015 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգումն իրականացնելու նպատակով ընտրվել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Կարդացեք հոդվածը` Русский