Տնտեսություն

Ներսես Կարամանուկյանը նշանակվել է «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Ներսես Կարամանուկյանը նշանակվել է «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անելիք Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի ժողովը և Խորհրդի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, խորհրդի նիստում Բանկի վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը` դադարեցնելով իր անդամակցությունը Բանկի Խորհրդին:

«Անելիք բանկի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են լիբանանյան Կրեդիտ բանկին, որը լիբանանյան բանկային շուկայում դինամիկ զարգացող բանկերից է և վերջին տարիներին երկու անգամ անընդմեջ արժանանացել է «Լավագույն ֆինանսական աճ» և «Ամենաարագ աճ» մրցանակներին. ձեռքբերումներ, որոնք արդյունք են Բանկի որդեգրած ճիշտ ռազմավարության, դրա իրագործմանն ուղղված քրտնաջան, թիմային աշխատանքի և, իհարկե, բանկի նկատմամբ հաճախորդների շարունակ ավելացող վստահության: Աշխատելով Անելիք բանկի խորհրդի կազմում և լավատեղյակ լինելով Բանկի աշխատանքի սկզբունքներին` կարծում եմ համատեղ ուժերով մեզ կհաջողվի Կրեդիտ բանկի աշխատանքային ձեռքբերումները գրանցել նաև Անելիք բանկում»,- ասել է Բանկի նորընտիր Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Ներսես Կարամանուկյանը երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Ֆինանսատնտեսական գործերի կառավարիչ, այնուհետև` Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, 2009-2011թթ. եղել է Արդշինինվեսբանկի վարչության նախագահը: 2011 թվականից աշխատել է Բրիտանական «Lydian International» ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրեն, իսկ մինչև Անելիք բանկում աշխատելու հրավեր ստանալը Ասիական Զարգացման Բանկում աշխատել է ՀՀ տնտեսության մասնավոր հատվածի հարցերով խորհրդական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում