Փաստ մեկնաբանությամբ

Արևելագետները կոչ են անում բոլոր մակարդակներով ամեն ինչ անել սիրիահայերի անվտանգության համար

4 րոպեի ընթերցում

Արևելագետները կոչ են անում բոլոր մակարդակներով ամեն ինչ անել սիրիահայերի անվտանգության համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի 40-60 հազար հայ բնակչությունը հայտնվել է ծանրագույն վիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպիսի տեսակետ հայտնեց արաբագետ Արաքս Փաշայանը: «Արդեն հինգերորդ օրն է, որ Հալեպը չունի ինտերնետային և հեռախոսային կապ, քաղաքը գտնվում է շրջափակման մեջ, ապահովված չեն ոչ միայն հալեպահայերի, այլև ողջ սիրիահայերի անվտանգության հարցրերը»,-նշեց նա: Արաբագետի խոսքերով` բոլոր կառույցները` պետական, կրոնական, քաղաքական ու կուսակցական, պետք է պատասխանատվություն կրեն սիրիահայերի ապահովության համար: «Այն բոլոր կառույցները, որոնք պնդում էին և վտահեցնում, որ ամեն ինչ կանեն սիրիահայերի անվտանգության համար, այսօր պետք է հասկանան, թե ինչ է արվել և ինչ պետք է արվի: Այն օգնությունը, որը ծրագրվում է նրանց տարհանելու համար, կարող է ուշացած լինել, շատերը կցանկանային դուրս գալ Սիրիայից, բայց չունեն անհրաժեշտ միջոցներ, բայց պետք է հաշվի առնել նաև, որ ոչ բոլորն են ցանկացել հեռանալ իրենց տներից»,-ասաց Արաքս Փաշայանը:

Արաբագետ Արաքս Փաշայանը, անդրադառանալով սիրիահայության տարհանման ձևերին, նշեց, որ ներկայիս շրջափակման պայմաններում չի պատկերացնում այն ուղին, որով հնարավոր կլինի սիրիահայերի անվտանգ դուրսբերումը երկրից: «Ես չեմ պատկերացնում, թե նրանց ինչպես պետք է տարհանել. երևի թե ռուսական նավերով, այլ տարբերակ չկա»,-ասաց նա:

Արևելագետ Սուրեն Մանուկյանն էլ կարծում է, որ Սիրիային ուղղված հարվածները կանդրադառնան նաև Լիբանանի վրա: Սիրիայում ռազմական միջամտության դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել ոչ միայն սիրիահայերին, այլ լիբանանահայերին: «Ամենավատատեսական սցենարի դեպքում` «Հեզբոլահ»-ը կհարվածի Իսրայելին, որն էլ նորից զորք կմտցի Հարավային Լիբանան, ինչպես դա արեց 2006-ին, Բեյրութը կռմբակոծի: Ավելի մեղմ սցենարի դեպքում` Լիբանանում արդեն մեկ միլիոն փախստական սիրիացիներին կմիանան այլ փախստականներ, այդ թվում` հայեր: Այդ ամենը կբերի Լիբանանի ներսում ճնշումների, սոցիալական խնդիրների գլուխ բարձրացման».-ասաց Սուրեն Մանուկյանը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կսպասի Կոնգրեսի որոշմանը` Սիրիայի տեղային հարվածներ հասցնելու համար: ԱՄՆ Կոնգրեսն այս օրերին գտնվում է արձակուրդում և աշխատանքի կվերադառնա սեպտեմբերի 9-ին: Ողջ համաշխարահային հանրությունն սպասում է Սիրիայում դեպքերի զարգացմանը:

Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների` զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամհայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին` միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում