Տարածաշրջանային

Հարավային Կորեայում Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելիս երկմտել են

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելիս երկմտել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից ժամանակակից սպառազինություն, այդ թվում` սուզանավեր գնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է հարավկորեական Hankook Ilbo պարբերականը` հղում կատարելով Հարավային Կորեայի խորհրդարանի իր աղբյուրին: Ըստ տեղեկատվության` ռազմական տեխնիկայի ձեռքբերման նման հետաքրքրություն հնչել է Հարավային Կորեայի խորհրդարանակնների պատվիրակության վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ:

«Ադրբեջանը ցանկություն է հայտնել Կորեայից ձեռք բերել ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլար արժողությամբ երկու սուզանավ, ռազմանավ, տրանսպորտային նավ, գերձայնային մարզչական T-50 ինքնաթիռներ, 155 մմ տրամաչափի ՍԱՈւ Կ-9 սարքավորումներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կրակի ղեկավարման համակարգեր եւ այլն», -ասվում է հաղորդագրության մեջ` նշելով, որ այդ առաջարկները հասցվել են Հարավային Կորեայի կառավարության ուշադրությանը, սակայն, կորեական կողմը դեռեւս չի տվել գարծարքի համար իր համաձայնությունը:

Պարբերականի կարծիքով` Կորեայում վախենում են, որ նման խոշոր խմբաքանակի զենքի մատակարարումը կարող է տարածաշրջանում բերել ուժերի հավասարակաշռության փոփոխությանը: Հարավային Կորեայի ԱԳՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը խորհուրդ է տվել «առանձնահատուկ զգուշավորություն եւ զսպվածություն ցուցաբերել» որոշում ընդունելու ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում