Հասարակական

Հայ երիտասարդ է վիրավորվել Դամասկոսում պայթյունի հետևանքով

2 րոպեի ընթերցում

Հայ երիտասարդ է վիրավորվել Դամասկոսում պայթյունի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում հայ երիտասարդ է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի երեկոյան Քասսայի Պուրժ Ռուս թաղամասում մեքենայի պայթյունի հետեւանքով, որը մեկ մարդու մահվան եւ բազմաթիվ մարդկանց վիրավորվելու պատճառ է դարձել, նյութական մեծ վնաս է հասցվել թաղամասին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը:

Անցնող շաբաթվա ընթացքում սիրիական բանակի միավորները Դամասկոսի Ժոպար, Ըրպին, Զամալքա, Տարեա և Մուատամիե արվարձաններում իրականացրել են ռազմական գործողություններ` զինյալ խմբավորումների կենտրոնները կործանելու համար: Պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ բազաթիվ զինյալներ սպանվել են, իսկ կենտրոնները` կործանվել:Ծանր մարտեր են ընթացել նաև մայրաքաղաքի արևելյան ծայրամասի տարածքներում: Նշյալ տարածքները ենթարկվել են հրթիռակոծման. այնտեղ ապրում և աշխատում են բազմաթիվ հայ ընտանիքներ:

Օրերս Դամասկոսի մերձակա Այն Թերմ, Ջուբար և Զամալք ավանները հրթիռակոծվել են «զարին» նյարդապարալիտիկ գազի կիրառմամբ, ինչի հետևանով մի քանի հարյուր զոհ կա: Իսկ Ալ Քասսա թաղամասի վրա ընդդիմադիր զինյալների կողմից ուղղված տասնյակ ռումբերի պայթյուններից վիրավորվել էին երկու հայեր`մայր և որդի Միրնա և Նազարեթ Թորոսյանները:

Անի Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում