Տնտեսություն

Հայրենական դեղարտադրողները կմեծացնեն իրենց ներկայությունը միջինասիական շուկայում

3 րոպեի ընթերցում

Հայրենական դեղարտադրողները կմեծացնեն իրենց ներկայությունը  միջինասիական շուկայում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական դեղարտադրող ընկերությունները կընդլայնեն իրենց ներկայությունը միջինասիական երկրների շուկաներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը:

Նա նշեց, որ միջինասիական շուկաներում հայկական դեղագործական արտադրանքի առաջխաղացմանը նպաստում է հուլիսի 21-27-ը Երևանում կազմակերպված դեղագործական գիտա-գործնական կոնֆերանսը, որին մասնակցել են Ուզբեկստանի և Տաջիկստանի 20-ից ավելի առաջատար բժիշկներ, դեղերի դիստրիբուտոր ընկերությունների ներկայացուցիչներ: Միրզոյանի խոսքով՝ նրանք կոնֆերանսի ժամանակ ամենայն մանրամասնությամբ ծանոթացել են հայկական դեղարտադրողների թողարկած տեսականուն, այցելել «Լիկվոր» և «Արփիմեդ» դեղագործական ընկերություններ:

«Պետությունը միջոցառման կազմակերպման գործում մասնավոր հատվածին աջակցեց այն պայմանով, որ օժանդակություն ստացած ընկերությունները պարտավորվեն արտահանման տարեկան կտրվածքով 15-20 տոկոս աճ ապահովել: Արդյունքում հյուրերն իրենց հետ տարան ոչ միայն տեղեկատվություն, այլև ձեռք բերեցին Ուզբեկստան և Տաջիկստան հայկական դեղերի արտահանման մասին նախնական պայմանավորվածություններ»,- նշեց Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրենը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 435,5 մլն դրամի դեղագործական արտադրանք, կամ 32,9 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:Արատահանումը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, կազմել է 2 մլրդ 976,3 մլն դրամ. 2012թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշը գերազանցվել է 2,5 տոկոսով: Իսկ 2012թ.-ին դեղագործության ոլորտի արձանագրած տվյալները հետևյալն են. արտադրության ծավալը կազմել է 3,8 մլրդ դրամ (աճը՝ 6,8 տոկոս), իրացումը՝ 4,1 մլրդ դրամ (աճը՝ 22,8 տոկոս), արատահանումը՝ 2,1 մլրդ դրամ (աճը՝ 42,2 տոկոս), որից ԱՊՀ, այդ թվում՝ միջինասիական երկրներ՝ 1,4 մլրդ դրամ (աճը՝ 30,6 տոկոս), այլ երկրներ՝ 659,2 մլն դրամ (76,2 տոկոս): Անցյալ տարի Հայաստանի դեղերի արտադրության լիցենզիա ունեցող 15 ձեռնարկություններում զբաղված է եղել 561 մարդ (աճը՝ 8,9 տոկոս):

Եվրոպական ինդեքսներ - 05/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 05/07/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 05/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 05/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 05/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 05/07/24

Նավթի գները նվազել են - 05/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 05/07/24

Խրախուսվում  են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Տնտեսություն

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Չինական գարեջուրը և գինին՝ «աշխարհը նվաճելու» ճանապարհին

Տնտեսություն

Չինական գարեջուրը և գինին՝ «աշխարհը նվաճելու» ճանապարհին

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Տնտեսություն

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Տնտեսություն

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Տնտեսություն

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Եվրոպական ինդեքսներ - 03/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 03/07/24

Ամերիկյան ինդեքսներ - 03/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ - 03/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում