Տնտեսություն

Չնայած գազի թանկացմանը` գազասպառողների թիվն ավելացել է

1 րոպեի ընթերցում

Չնայած գազի թանկացմանը` գազասպառողների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության գազահամակարգին հուլիսի 1-ի դրությամբ միացված է642 հազար 909 բաժանորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքը, ընթացիկ տարվա վեց ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 4 հազար 358-ով, որից 748-ը՝ միայն հունիսին:

Հուլիսի 7-ից ուժի մեջ մտավ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագինը` 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներիհամար 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, իսկամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների` 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում