Թալալյան եղբայրների անվան միջազգային 4-րդ փառատոնը նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հայտնի երաժիշտներ Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի պաշտոնական PR-գործընկեր, «Սփրին Գրուպ» PR ընկերությանPR պատասխանատու Մարիամ Սաֆարյանը` փառատոնն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն (կլարնետ) եւ 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն:

2008 թվականինԱրամ Թալալյանիգեղարվեստականղեկավարմամբհիմնադրվելով որպես թավջութակային երաժշտության փառատոն`այն 2010 թվականից ընդլայնվել է և դարձել ալտի և թավջութակի փառատոն: Հետագայում համերգային ծրագրերում ընդգրկվել են ինչպես մենակատարներ, փոքր խմբեր, այնպես էլ բազմանդամ նվագախմբեր:

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, տարածել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների ունակությունների զարգացմանը,մարզային երաժշտական օջախների համարմշակել և իրականացնել ծրագրեր:

Փառատոնի շրջանակներում հունիսի 26-ից հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք: Փառատոնի համերգային ծրագրերի շարքը կմեկնարկի «Արս լունգա» դուետի նոր նախագծի` «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա»-ի առաջին մասին ձայնասկավառակների շնորհանդեսով, որը կկայանա հունիսի 26-ին`ժամը` 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Շնորհանդեսն իրենց ներկայությամբ կպատվեն ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների կոմպոզիտորները:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է: «Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում հավաքել է 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել է դրանք ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ որոշ մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ:

Հայերեն English

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը