Մոդեստ Կոլերովը մեկնաբանում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակակարելու «կերոսինային դիվանագիտությունը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարող էր սեփական ռազմարդյունաբերական համալիրի շահերը պաշտպանել առանց «կերոսինային դիվանագիտության»: Նման դիտարկում արեց ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին տեղեկատվությունը: Նրա կարծիքով` Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու պատճառը ռազմական հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունն է, որը խաղաղություն պահպանելու նախապայմաններից է:Քաղաքագետը, սակայն, հավասարակշռության պահպանման այդ եղանակը ռիսկային համարեց: «Ավելի քան ակնհայտ է, որ Դաղստանի տեսանկյունից նայելով, ներկայիս Բաքուն Ռուսաստանի համար ընկեր չէ: Ես գտնում եմ, որ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի շահերը կարող էին պաշտպանվել առանց այդպիսի «կերոսինային դիվանագիտության»»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների ու ստատուս-քվոի վրա Ադրբեջանին զենքի մատակարարման հնարավոր ազդեցությանը` Կոլերովն ասաց.«Ադրբեջանը ՌԴ պաշտոնական հռետորաբանության մեջ թեեւ դաշնակից չի համարվում, սակայն բազմիցս հայտարարվել Ռուսաստանի ռազմավարական գործընկեր: Զենք վաճառելու հանգամանքը ստատուս քվոյի վրա չի ազդի, քանի որ Բաքուն ստանում է հարձակվողական ցամաքային սպառազինություն, իսկ Հայաստանը՝ պաշտպանական ՀՕՊ միջոցներ»:

Ռուսական լրատվամիջոցներով հունիսի 18-ին տեղեկություններ են տարածվել Ռուսաստանի կողմի Ադրբեջանին մեծ քանակով տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ ու այլ սպառազինություն վաճառելու մասին, որոնց ընդհանուր արժեքը 1 միլիարդ դոլար է: Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունեն:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին