Քիմ Քարդաշյանը հիացմունք է արտահայտել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում հիացմունքով է անդրադարձել Հայաստանի հավաքականի հաղթանակին Դանիայի նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քարդաշյանը մասնավորապես գրել է. «Առաջ Հայաստան: Դիտեցի՞ք, թե ինչպես Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց Դանիային: Ֆուտբոլի աշխարհի առաջնության երազը դեռ չի մարել»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում հունիսի 11-ին Կոպենհագենում 4-0 հաշվով հաղթեց Դանիային: Մեր հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը, մեկական գոլի հեղինակ դարձան Արազ Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը: