«Հայռուսգազարդ»-ը դժգոհ է գազի նոր սակագնից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայռուսգազարդ» ընկերությունը դժգոհ է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գազի նոր սակագնից: Այդ մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: «Որպես «Հայռուսգազարդ»-ի տնօրեն` ես դժգոհ եմ, որպես երկրի քաղաքացի, որպես սպառող՝ չեմ կարող դժգոհել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:

Ընկերության ներկայացրած հայտի մեջ ներառված է եղել ամբողջ աշխատանքների ծավալը, որն անհրաժեշտ է ընկերության զարգացման եւ ընթացիկ շահագործման համար: «Հանձնաժողովի կողմից կրճատումները կատարվել է այն ուղղություններով, որ այս տարի այդ աշխատանքները չկատարելու արդյունքում մեր գազատրանսպորտային եւ գազաբաշխման համակարգերը դրանից չեն տուժի: Այդ սկզբունքով էլ հանել են»,- ասաց «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրենը: Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին իր ղեկավարած ընկերությունը վնասով է աշխատել: «Նախորդ տարիներին ընկերության կողմից կրած վնասները ներկա սակագնում մեր կողմից նույնիսկ չեն էլ ներկայացվել: Դա որեւէ մեկը հաշվի չառավ եւ չհնչեցրեց»,- ասաց Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը հունիսի 7-ին միաձայն հաստատեց գազի նոր սակագինը՝ հազար խորանարդ մետրի համար՝ 156 հազար դրամ: Հազար խորանարդ մետրից ավելի սպառողները կվճարեն 276.98 դոլար: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայցում առաջարկել էին գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել