Կառավարությունը շարունակում է մասնակիորեն փոխհատուցել անապահով ընտանիքների սպառած գազի սակագինը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից սպառած բնական գազի համապատասխան քանակության համար որպես փոխհատուցում «ՀայՌուսգազարդ»-ին կվճարի 70 մլն 595 հազար դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին հարցն ընդգրկված է գործադիր մարմնի հունիսի 6-ի նիստի օրակարգում:

2011թ. ապրիլի 1-ից կառավարությունն անապահով ընտանիքների համար փոխհատուցում է գազի սակագինը: Փոխանցվելիք 70 մլն 595 հազար դրամը կհատկացվի2013թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ՀՀ-ում բնական գազ սպառող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից մեկ խորանարդ մետրի դիմաց 132 դրամի փոխարեն 100 դրամ գանձելու տարբերությունը փոխհատուցելու համար:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով գազի սակագինը 132 հազար դրամից բարձրացնել 221 հազար դրամի: Կառավարությունը հայտարարել է, որ 30 տոկոսով կսուբսիդավորի գազի սակագինը` միաժամանակ պահպանելով անապահով ընտանիքներիկողմից սպառած բնական գազի համապատասխան քանակության համար փոխհատուցումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել, որ սպառողների համար գազի սակագինը կարող է սահմանվել 156 դրամ:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել