Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են կովկասյան տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցեր

1 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են կովկասյան տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի է ունենում Բիշքեկում, մայիսի 27-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդլայնի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, զրույցի ընթացքում, որն անցել է բարեկամական և կառուցողական մթնոլորտում, քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգում առկա արդի հարցեր:

Կողմերը քննարկել են նաև կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանն առնչվող խնդիրներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում