Եվրոպացի դիտորդն ընտրողներին տեղամաս տեղափոխող տրանսպորտի տրամադրումը համարում է գումար տնտեսելու ձեւ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ընտրություններին տրանսպորտային միջոցներով ուղեւորներին ընտրատեղամասեր բերելու դեպքերը ընտրողների ֆինանսական ռեսուրսները տնտեսելու հնարավորություն են: Այդ մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ընտրությունների նախնական գնահատականը հնչեցնելիս ասաց Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող միակ միջազգային կառույցի՝ Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար Ստյուարտ Դիքսոնը: «Իմ սեփական երկրում բազմաթիվ ընտրողներ քվեարկելու գնալու համար կընտրեն ոչ իրենց համակիր կուսակցության կողմից առաջարկվող տրանսպորտային միջոցը, որպեսզի այդ օրն իրենք կարողանան իրենց ռեսուրսները տնտեսել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դիքսոնը՝ հավելելով, որ շատ եվրոպական երկրներում ընտրողներին տրանսպորտային միջոցների տրամադրումն ընտրատեղամաս գալու համար ոչ հազվադեպ հանդիպող երեւույթ է:

Միջազգային դիտորդների նախնական գնահատականով՝ Երեւանի ավագանու ընտրություններն անցել են «խաղաղ» եւ «կանոնավոր»:

Միջազգային դիտորդական խումբը 12 անդամ ուներ: Դիտորդներն այցելել են 100 ընտրատեղամաս: Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական դիտորդական զեկույցը կներկայացվի հոկտեմբերին Ստրասբուրգում:

Մայիսի 5-ին կայացածԵրևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն` հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորողՏարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ: 464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55,86 տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով` 23,05 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 732 քվեով` 8,47 տոկոս: Ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել տեղական 26և միջազգային 1 կազմակերպություն:

Հայերեն English

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն