Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվական «սովը» վերացնելու խնդիր է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է քայլեր իրականացնել Թուրքիայում Հայոց Ցեղասպանության հարցում առկատեղեկատվական «սովը» վերացնելու եւ արգելված թեմաների քննարկումներն ակտիվացնելու ուղղությամբ: Այդ մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Տեղեկատվական քաղաքականության տեսանկյունից թուրքագետը կարեւորեց Թուրքիայում որոշակի տաբուների ճեղքման գործընթացը խորացնելուն նպաստելը: «Դրանք քայլեր են, որոնք կտանեն թուրքական հասարակությանն առերեսվելու իր պատմության հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մելքոնյանը: Թիրախը պետք է լինի թուրքական հասարակությունը, որը տեղեկատվության պակաս ունի:

Թուրքագետը նշեց, որ հայ եւ թուրք գիտական շրջանակները Հայոց ցեղասպանության հարցում համեմատության եզրեր չունեն, քանի որ հայ գիտնականները հիմնվում են փաստերի վրա եւ տալիս օբյեկտիվ իրականությունը. «հայկական գիտական դաշտն Հայոց ցեղասպանության հարցում կատարել է իր առջեւ դրված խնդիրը»: «Բոլոր փաստերը կան պնդելու, որ թուրքական համալսարանները եւ թուրք գիտնականներն այդ հարցում չեն կարող մրցունակ լինել, քանի որ նրանց առջեւ բավական բարդ խնդիր է՝ մերժել ճշմարտությունը, հերքել անհերքելին»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ թուրքական աշխատություններն այդ ուղղությամբ միջազգային ասպարեզում լուրջ կասկածների են ենթարկվում:

Թուրքիան առաջին համաշխարհայինի տարիներին Արեւմտյան Հայաստանում բնաջնջեց 1,5 միլիոն հայերի, հարյուր հազարավորներին փախստական դարձնելով:Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ, միջազգային կառույցներ:

Հայերեն English

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն