Հասարակական

Բաշար Ասադը խոսել է սիրիական հողին հայերի հավատարմության մասին

1 րոպեի ընթերցում

Բաշար Ասադը խոսել է սիրիական հողին հայերի հավատարմության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դրվատանքով է արտահայտվել հայերի հասցեին: Նա Դամասկոսում ընդունել է Լիբանանի տարբեր կուսակցություններ ներկայացնող պատվիրակությունների եւ, ներկայացնելով երկրին սպառնացող մարտահրավերները, խոսել է հավատարմության մասին` հիշատակելով Լիբանանի եւ Սիրիայի հայկական համայնքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական «Ալ Սաֆիր» գործակալությունը, Ասադը նկատել է, որ հայերը Լիբանանը չլքեցին քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ այսօր էլ կառչած են սիրիական հողին` չնայած առկա ճգնաժամին: «Չնայած, որ հայերը քրիստոնյա են, սակայն նրանք կարողացան միախառնվել արաբական միջավայրին, ամուր կապեր ստեղծել ու դրական մեծ ներդրում ունենալ հատկապես Լիբանանում ու Սիրիայում»,-ասել է Բաշար Ասադը:

Սիրիայում արդեն երկու տարի տեւող արյունահեղությունը 70 հազար մարդու կյանք է խլել: Զոհվել է նաեւ մոտ հինգ տասնյակ հայ: Չնայած ստեղծված կացությանը` շատ սիրիահայեր շարունակում են ապրել Սիրիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում