Սփյուռք

Մոնթեբելլոյում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

3 րոպեի ընթերցում

Մոնթեբելլոյում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ՆահանգներիՄոնթեբելլոյի քաղաքային իշխանությունների կողմից առաջին անգամ Հայոց ցեղասպանության98-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես էկազմակերպվել: Ինչպես հաղորդում«Արմենպրես»-ը` վկայակոչելով Pasadena Star-News կայքը, Մոնթեբելլոքաղաքի գլխավոր սրահում ներկայացվել է Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի «Շարունակվող Հայոց ցեղասպանությունը. Մահ, ժխտում և սրբապղծում» խորագրով մշտական ցուցադրությունը: Բացման արարողությանը ներկա են եղել քաղաքի պաշտոնյաներ և հայ բնակիչները, որոնց մեծ մասը`Հայոց ցեղասպանության հետևանքով Միացյալ Նահանգներ գաղթած հայերի ժառանգներ:

«Ես բավական երկար տարիներ է Մոնթեբելլոյի քաղաքացի և բնակիչ եմ: Հիշում եմ` ինչպես 1968 թվականին այս խորհուրդը քաջություն, ուժ եւ արդարության նկատմամբ հավատ գտավ իր մեջ` դեմ կանգնելու բոլոր տարաձայնություններին` հանուն արդարության և ազնվության», - ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Սան Գաբրիել հովտի գրասենյակի անդամԼևոն Կիրակոսյանը:

Ցուցահանդեսում ներկայացվել են 1915-1923 թվականների ընթացքումօսմանյան թուրքերի, ապա Օսմանյան կայսրության կողմից1,5 միլիոն հայերիսպանդն ապացուցող փաստեր, նկարներ:

«Ես Հայոց ցեղասպանությունը վերապրողի թոռն եմ, ուստի սա ինձ համար միայն պատմական իրադարձություն չէ: Սա իմ ընտանիքի պատմության մի մասն է, որ ընդհանուր է Հայաստանի պատմության հետ: Այդ մարդիկ ողջ մնալու համար ստիպված են եղել փախուստի դիմել և նոր կյանք սկսել: Ամերիկան ​​ շատ բարի է գտնվել իմ ժողովրդի նկատմամբ», - ասել է քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հադջինյանը` ընգծելով, որՄոնթեբելլոն մշտապես աջակցել է ամերիկահայությանը` բարձրացնելու իր ձայնը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Սան Գաբրիել հովտի գրասենյակի անդամԼևոն Կիրակոսյանն ընգծել է ցուցահանդեսի կարևորությունը ոչ միայն Թուրքիային զգոնացնելու, այլև իր ուսուցողական նշանակությանառումով: «Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, որ մենք այլևս երբեք թույլ չենք տա նման ողբերգական իրադարձությունների կրկնություն», - հավելել է Կիրակոսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում