Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը և Լեոնիդ Կոժարան քննարկել են ԼՂ հակամարտությունը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը և Լեոնիդ Կոժարան քննարկել են ԼՂ հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Լեոնիդ Կոժարան, ով հանդիսանում է ԵԱՀԿ գործող նախագահը, ի թիվս այլ հարցերի` քննարկել են նաև ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը, հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել ձգձգվող հակամարտություններին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի և մերձդնեստրյան խնդիրներին:

Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ԵԱՀԿ նախագահող երկրի պաշտոնում Ուկրաինայի գործունեությանն աջակցելու համար: «Ռուսաստանը սառեցված հակամարտությունների կարգավորման միջնորդ պետություններից է: Ուկրաինան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, մեծ ջանքեր է գործադրում այդ հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ, իսկ Ռուսաստանն աջակցում է Ուկրաինայի այդ գործունեությունը»,- հայտարարել ԵԱՀԿ գործող նախագահը:

Ուկրաինան, որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր, մեկ անգամ չէ, որ հայտարարել է` իր հիմնական առաջնահերթություններից մեկը ձգձգվող հակամարտությունների կարգավորումն է տարածաշրջանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում