ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսանմարտի 15-ինհատուկ արարողության ժամանակ հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2012» մրցանակաբաշխության հաղթողներին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինNASDAQ OMX Armenia-իԶԼՄ հետ հաղորդակցման բաժնից, մրցանակաբաշխությունն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ, և 2012թ.-ի արդյունքներով` Բորսայի կողմից մրցանակներ են հանձնվել հետևյալ ավանդական անվանակարգերում` բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում, բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում, բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում, բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում, բորսայի լավագույն անդամ՝ գեր-անվանակարգ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում:
ԱրմենբրոկԲԲԸ-ն հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: Լավագույնների եռյակում էին նաև Կապիտալ Ինվեստմընթս ՓԲԸ-ն և Արմսվիսբանկ ՓԲԸ-ն:
ԱրարատբանկԲԲԸ-ն երկրորդ անգամ ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն էին նաև Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ-ն և Ամերիաբանկ ՓԲԸ-ն:
ԱմերիաբանկՓԲԸ-ն արժանացել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Յունիբանկ ՓԲԸ-ին և ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ին: Նշանակալի է, որ Ամերիաբանկ ՓԲԸ-ն որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոնսերի շուկայում» անվանակարգում:
ԱրարատբանկԲԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում: Հարկ է նշել, որ նախորդ տարի Արարատբանկ ԲԲԸ-ն այս անվանակարգի թեկնածուների շարքում էր, իսկ այս տարի նվաճեց «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում» կոչումը: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին Հայբիզնեսբանկ ԲԲԸ-ն և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն:
ԱրարատբանկԲԲԸ-ներկրորդ անգամ հաղթող է ճանաչվել գեր-անվանակարգում և արժանացել «2012թ. Բորսայի լավագույն անդամ» կոչմանը՝ հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը Բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող: Այս անվանակարգում լավագույնների շարքում էին նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ն և ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն:
«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին:
Էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX Group-ը ապահովում է տնտեսական զարգացումները և նորարար տեխնոլոգիաներ բորսայական առևտրի ամբողջ ցիկլի համար՝ սկսած ռիսկի կառավարումից մինչ առևտուրը, վերահսկողությունը և քլիրինգը: