Հասան Ջեմալն ԱՄՆ-ում կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին փաստող իր նոր գիրքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ Թուրքեր» կուսակցության առաջնորդ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալն ԱՄՆ-ում կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին փաստող իր նոր գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, լրագրող, գիտնական և գրող Հասան Ջեմալը ապրիլի 13-ին կայանալիք Ազգային մրցանակաբաշխության բանկետի ժամանակ կներկայացնի «1915 . Հայոց ցեղասպանություն» խորագրով գիրքը, որը բեսթսելլեր է դարձել Թուրքիայում:
«Ժխտել Հայոց ցեղասպանությունը` նշանակում է մասնակիցը լինել մարդկության դեմ գործած հանցանքին»,- մեջբերում էթերթըհեղինակի տողերը:
Ջեմալի նորգրքում ներկայացվում են Հայոց ցեղասպանությունն ապացուցողփաստեր, ինչպես նաև հեղինակի ներքին փոփոխությունները. Հայոց ցեղասպանությունը ժխտող անձանցից մեկը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև խիզախել է գիրք հրատարակել այդ մասին: Գրքում ներկայացվել են նաև հայերի կոտորածներին վերաբերողապացույցներև Հայոց ցեղասպանությունը ծրագրած երիտթուրք առաջնորդին`Ջեմալ փաշային վերագրվող տեղեկություններ, նաև` 1919 թվականի դեպքերի մասին նրա անձնական հուշերը:
«Վարդանանցասպետների ու դուստրերի» կազմակերպած միջոցառումը տեղի կունենա Թենաֆլիի Սբ. Թոմաս հայկական եկեղեցում:
Հինգ տարի առաջ Քեմալն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: