Ադրբեջանագետն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ որոշակի քաղաքական անհամաձայնություն է նկատում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ առկա են որոշակի քաղաքական անհամաձայնություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 7-ին հրավիրված ասուլիսում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ երկու երկրների միջեւ անհամաձայնությունը պարբերաբար արտահայտվում է քաղաքական տարբեր իրադարձությունների հետ կապված:Որպես թարմ օրինակ նա մատնանշեց ընդհուպ Ադրբեջանի խորհրդարանում քննադատության արժանացած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլիշնորհավորանքը Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ:
«Գյուլի շնորհավորանքը դժգոհության ալիք բարձրացրեց, անգամ եղան աբսուրդային հայտարարություններ այն մասին, թե իբր Գյուլը օժանդակում է Հայաստանին: Մինչդեռ վերընտրված նախագահին շնորհավորելն ուղղակի միջազգային արարողակարգի խնդիր էր, որտեղ որեւէ ենթատեքստ փնտրելու կարիք չկա»,- ասաց Ասատրյանը:Նրա գնահատմամբ` Ադրբեջանում բավականին հետաքրքիր իրադարձություններ են կատարվում տարածաշրջանային եւ հարեւան երկրների հետ հարաբերությունների առումով: Թուրքիայի հետ հարաբերություններում կան նաեւ այլ խնդիրներ:
Ադրբեջանագետի խոսքով` եթե նախկինում Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի համար Ադրբեջանը ռազմավարական առաջանային դաշնակից էր, ապա այժմ Վրաստանի վարչապետԲիձինա Իվանշվիլին որոշակի փոփոխություններ է մտցրել Վրաստանի արտաքին քաղաքական դաշտում:«Իվանիշվիլին աշխատանքներ է տանում նաեւ Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ, դրա վառ ապացույցը Ռուսաստան վրացական հանքային ջրերի եւ գինիների արտահանումը վերականգնելն է»,- կարծիք հայտնեց Ասատրյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունների դեմ Իսմայիլումտեղի ունեցածցույցերը վկայում էին այն մասին, որ Ադրբեջանի բնակչությունը սոցիալական բավական ծանր դրության մեջ է:«Մեկ կայծը բավական է զանգվածային ցույցերի բռնկման համար, սակայն իշխանությունները նաեւ տեղեկատվական շրջափակումն օգտագործեցին ցույցերը ցրելու համար»,- շեշտեց ադրբեջանագետը: «Իսմայիլյան ցույցերը «Արաբական գարնան» սցենարի հետ պետք է չէ նմանեցնել, քանի որ Ադրբեջանում կարիք չկար արտաքին միջամտության»,- համոզված է ադրբեջանագետը:
Բանախոսը կարծիք հայտնեց նաեւ, որ ներկայում Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը «սառած» վիճակում է, քանի որ ներկա ժամանակահատվածում չի քննարկվում երկու երկրների նախագահների եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով: