Քեթրին Էշթոնն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտությանն առնվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս տարածաշրջանային այլ խնդիրների, քննարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնվող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Արտաքին գործերի եվրոպական ծառայության մամուլի կենտրոնից, հանդիպմանը քննարկման առարկա են դարձել նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը, Վրաստանին առնչվող որոշ հարցեր, ինչպես նաեւ ԵՄ-ՌԴ քաղաքական երկխոսությանն առնչվող թեմաներ:
«Ես տեսակետերի բաց եւ կառուցողական փոխանակում եմ ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ: Մենք քննարկել ենք մի շարք քաղաքական հարցեր»,- ամփոփելով իր հանդիպումը` ընդգծել է Քեթրին Էշթոնը: