Քաղաքականություն

Վարդան Սեդրակյանը սուտ վկայության համար պետք է պատասխան տա օրենքի առաջ. Րաֆֆի Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Վարդան Սեդրակյանը սուտ վկայության համար պետք է պատասխան տա օրենքի առաջ. Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը հերքում է մասոնական կազմակերպության անդամ լինելու մասին թեկնածու Վարդան Սեդրակյանի պնդումները: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ երբևէ չի եղել անդամ, եւ ոչ էլ հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանն է եղել: «Հայրս հայագիտության և արդի հայ պատմության ռահվիրա է եղել Հայաստանում և Հայաստանից դուրս: ԻսկՎարդան Սեդրակյանը սուտ վկայության համար պետք է պատասխան տա օրենքի առաջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ընդունում է հիմնավոր քննադատությունը, բայց նաև ժխտում է կեղծիքը և սուտը բոլոր առումներով:

ՀՀ նախագահի էպոսագետ ներկայացող թեկնածու Վարդան Սեդրակյանը օրեր առաջ ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասոնական կազմակերպության անդամ է, որը մասնակից է Պարույր Հայրիկյանի մահափորձին:

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում արդեն ձեւավորվել է 1988 ընտրատեղամաս: Նախընտրական քարոզչությունը կավարտվի փետրվարի 16-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` ժամը 08:00-ին եւ կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: ՀՀ Նախագահի թեկնածուները յոթն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում