Արամ Հարությունյանը Հայրիկյանի դեմ մահափորձի հեղինակներին «վիրտուալ թշնամի» է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը շեղել է ընտրությունների ընթացքը, ինչը ցույց կտան նաև հետագա սոցիոլոգիական հարցումերը: Նման կարծիք հայտնեց ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Արամ Հարությունյանը նշել է, որ վերլուծելով և ամփոփելով մինչ օրս կայացած քարոզարշավի ընթացքը` այն կարելի է բաժանել երկու փուլերի` մինչև Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը և դրանից հետո: «Թեև մինչև մահափորձը քարոզարշավն առանձնապես մրցակցային բնույթ չէր կրում, սակայն ժողովրդի շրջանում տիրում էր մի տեսակ հուսահատության մթնոլորտ: Իրավիճակը կտրուկ փոխվեց մահափորձից հետո. ձևավորվեց «վիրտուալ թշնամու» կերպար»,- ասաց նա:

«Վիրտուալ թշնամուն» Հարությունյանը չի տեսնում թեկանծուների, ընտրապայքարին չմասնակցող կողմերի կամ արտաքին ուժերի շրջանում` անհավանական համարելով նաև այն վարկածը, որ վտանգը հնարավոր է Ռուսաստանից լինել: «Այս քայլն ուղղված էր պետության դեմ և ես կոչ եմ անում բոլորին լինել պետականամետ` չշփոթելով իշխանամետ և պետականամետ հասկացությունները»,- մեկնաբանեց Հարությունյանը` խուսափելով պատասխանել, թե կոնկրետ որ ուժերի շրջանում է տեսնում դեպքի մեղավորներին:

Արամ Հարությույանն իր զորակցությունը հայտնեց Պարույր Հայրիկյանին` մաղթելով առողջություն և շուտափույթ ապաքինում:

Անդրադառնալով իր վարած քարոզարշավին Հարությունյանը նշեց, որ ընտրություններից տասն օր առաջ ընտրապայքարից դուրս գալու վերաբերյալ իր որոշումը մնում է անփոփոխ: Ընտրությունների օրը հետաձգվելու դեպքում թեկնածուն ինքնաբացարկ կհայտարարի նոր նշանակված օրվանից տասն օր առաջ` ձգտելով առավելագույն կերպով օգտագործել քարոզարշավի ընձեռած հնարավորությունները, բարձրացնելու հասարակությանը հուզող հարցեր:

ՀՀ Նախագահի ընտության օր է նշանակված փետրվարի 18-ը: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետ կապված ընտրությունը հնարավոր է տեղափոխվի երկու շաբաթ ուշ:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին