Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է քաղաքացիական օդանավերը խոցելու թուրք-թաթարական բաշիբոզուկների հոխորտանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ հայկական զինված ուժերն ի զորու են ապահովել Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքների անվտանգությունը:«Նախագահը հայտարարում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը գործարկվելու է, իսկ պաշտպանության նախարարը ասել է, որ եթե նման թռիչք իրականացվի, ապա մենք կարող ենք ապահովել դրանց անվտանգությունը»,-հիշեցրել է ՊՆ մամուլի քարտուղարը` տարօրինակ համարելով առանց որևէ խելամիտ փաստարկի հիշյալ հայտարարությունները հաշվի չառնողներին, ովքեր «շարունակում են թուրք-թաթարական բաշիբոզուկների հոխորտանքն արտատպել տարբեր տեղերում»:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ֆեյսբուքյան իր էջում Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է քաղաքացիական օդանավերը խոցելու Ադրբեջանի մտադրության «լրջությանը»: «Իսկ ով է ասո՞ւմ, որ Ադրբեջանը կատակ է անում, ոչ Ադրբեջանը կատակ չի անում, ինչպես կատակ չէր անում 1992, 1993, 1994 թվականներին, երբ Շուշիից բազմապատիկ ավելի մեծ ուժերով փախչում էին, երբ հազարավոր մոջահեդներով հարձակում էին գործում ու ատամները կոկորդներն էր մնում: Կատակ չեն անում, երբ հիմա դիվերսանտները իրենց ոտքով գալիս են, բայց մեջքի վրա հետ են գնում»,- հիշեցրել է Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ խոսնակը հավելել է, որ 1992 թվականին, երբ նույն օդանավակայանը ազատագրվեց ու վերսկսվեցին ՅԱԿ-40 ինքնաթիռների թռիչքները, այդ ժամանակ էլ Ադրբեջանն ուներ իբր 250 կմ հեռահարությամբ Ս-200 համակարգեր: «Իսկ ինչո՞ւ ոչ մի անգամ չկարողացավ ինքնաթիռ խոցել»,- հեգնել է Հովհաննիսյանը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին