FORBES-ի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշային ցուցակում երեք հայ կա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FORBES ամսագիրը ներկայացրել է այս տարվա «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշային ցուցակը, որտեղ ընդգրկված են ոչ միան ռուսներ, այլև օտարազգիներ: Երեսուն հոգանոց ցանկում կա նաև երեք հայ` Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Գագիկ Ադիբեկյանը:Վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցնող «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եկամուտը կազմում է 720 մլն դոլար: Նա անշարժ գույք ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Իվանովում, Կալուգայում, Սոչիում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում և Երևանում: Սամվել Կարապետյանը գումար աշխատել սկսել է Երևանում: 1990-ականների սկզբին տեղափոխվել է Կալուգա, որտեղ զբաղվել է մեծաքանակ առևտրով ու տեքստիլի արտադրությամբ: Այժմ տնօրինում է «Տաշիր» բազմապրոֆիլ ընկերությունը, որը զբաղվում է շինարարությամբ, հասարակական սննդի վայրերով, առևտրով և այլն:

Վարկանիշային աղյուցակի հաջորդ հայը` «Լեգիոն Դեվելոփմենթ» ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովը, զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը: 80 մլն դոլար եկամուտ ունեցող հայը Մոսկվայում ունի խոշոր օբյեկտներ: Խաչատուրովը տնօրինել է Բինբանկի պորտֆելը, աշխատել է «Սլավնեֆտ»-ում, մասնակցել է «Ռոսգոսստրախ»-ի մասնավորեցմանը և 2004-ից դարձել գլխավոր տնօրենը: Նա նաև «Ռոսգոսստրախ» բանկի համասեփականատերն է:

Վարկանիշային աղյուսակի 26-րդ հորիզոնականն զբաղեցրած հայը RD Group-ի սեփականատեր Գագիկ Ադիբեկյանն է: 70 մլն դոլար եկամուտ ունեցող գործարարը Մոսկվայի անշարժ գույքի շուկայում ամենահանելուկային կերպարն է: 1997թ.-ին նա առաջին հերթին Մոսկվայի կենտրոնում հիմնադրել է նորաձևության բիզնես կենտրոն «Ռոմանով դվոր»-ը: 2012-ին ձեռք է բերել RD Group-ի 40 տոկոսը, իսկ նույն թվականին RD Group-ը Մաքսիմ Գորկու անվան մշակութային զբոսայգուն CGE PRO 1400HD հեռադիտակ էր նվիրել, որը կշռում էր 110 կգ, առավելագույն խոշորացումը` 841 անգամ:

Հայերեն English Русский

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ