Հայաստանը շահագրգիռ է աբխազական երկաթգծի գործարկման հնարավորությամբ. ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շահագրգիռ է Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի գործարկման հնարավորությամբ եւ կարեւորում է դա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանն անելու է ամեն հնարավորը` խնդրի լուծման համար»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Երկաթգծի շահագործման հնարավորության մասին Երեւանում խոսել էր նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:

Վրաց-աբխազական հակամարտության պատճառով Աբխազիայի տարածքով անցնող երկաթգիծը չի գործում արդեն շուրջ 20 տարի։ Այդ ընթացքում բազմիցս վերագործարկելու փորձեր են արվել։ Ժամանակին նույնիսկ ստեղծվել է քառակողմ՝ Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա-Հայաստան կոնսորցիումը, որը պետք է մշակեր երկաթգծի տեխնիկատնտեսական վերականգնման ծրագիրը եւ լուծեր ներդրումների հարցը։ Վերաբացման հնարավորություն կար նաեւ 2003թ., սակայն ամեն ինչ սահմանափակվել է միայն խոսքի շրջանակում եւ չի վերաճել պայամանավորվածության ու գործի:

Հայերեն English Русский

Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը

Մոլդովայի նախագահը կմասնակցի Փարիզում կայանալիք «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը․ Moldpres