Թուրքիան Ղարաբաղյան հիմնահարցի լուծման գլխավոր խոչընդոտն է. Ռագըփ Զարաքօլու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիան, բարձրացնելով Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, միաժամանակ ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը եւ փորձում 1915 թվականը ջնջել պատմությունից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հունվարի 22-ին Երեւանում «Թուրքական տեսակետը Ղարաբաղյան հակամարտության շուրջ» քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեցԹուրքիայի Մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն: Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունները դառնում են տարածաշրջանային խնդիր, իսկ Թուրքիան` Ղարաբաղյան հիմնահարցի լուծման գլխավոր խոչընդոտը: Զարաքօլուի համոզմամբ` ԼՂ հարցի լուծումը հնարավոր էր Թուրքիայի կողմից այլ քաղաքականության դեպքում: Այս քաղաքականությունը շատ վտանգավոր է նաեւ Թուրքիայի քաղաքացիների համար, քանի որ նման գաղափարախոսությունն ու արկածախնդրությունը հայտնի չէ` ուր կարող են տանել:

«Գաղափարախոսական առումով ես դա գնահատում եմ գրավող քաղաքականություն: Ես միշտ ասում եմ` արդյոք Թուրքիան համոզված չէ, որ գրավել է Ստամբուլը, նա կրկին ու կրկին փորձում է գրավել այն: Սա թերարժեքության նշան է»,- ասաց նա` նկատելով, որ ազգայնականության անբաժան մասնիկ է դառնում նաեւ կրոնը: Զարաքօլուն նշեց, որ Թուրքիայի գործողությունները շատ դեպքերում թելադրվում են Ադրբեջանի կողմից` չբացառելով նաեւ, որ Ադրբեջանում կան թուրք զինվորներ, որոնք ֆինանսավորվում են Ադրբեջանի կողմից:

Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի խոսքով`Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին պատկերացումներն ադրբեջանցի հասարակ քաղաքացիների, անգամ` լրագրողների շրջանում, շատ մակերեսային են:Նա նշեց, որ Թուրքիան նախորդ տարի երկու անգամ է հայկական խնդրիների առնչությամբ ԱԳՆ հատուկ հայտարարությամբ հանդես եկել` Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների և Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին տեղեկությունների շրջանառման ժամանակ: Հակոբյանը, սակայն, փաստեց, որ Թուրքիայից վտանգն այնքան մեծ չէ, որքան Ադրբեջանից: Նրա խոսքով` կարեւոր նշանակություն ունի ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում: «Թուրքիայի համար այս սահմանը նաեւ հոգեբանական է, եւ նրանք այն չեն անցնի»,- ասաց նա:

Քննարկման մասնակիցները միաձայն ընդունեցին, որ իրենց բողոքի ձայնը հայ ժողովրդի բողոքին միացնող թուրք մտավորականության գերակշիռ մասն անկեղծ է: Դրա ապացույցը նրանց հոդվածներն ու ելույթներն են:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին