Աբխազական երկաթգծի գործարկման հնարավորությունն այժմ ավելի մեծ է. Իվանիշվիլի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի գործարկման հնարավորությունն ավելի մեծ է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Երևանում հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: «Հասկանում եք, որ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, դուք գիտեք, որ մենք մեծ խնդիր ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք մեծ հույս ունենք և ջանքեր ենք գործադրում հնարավորինս արագ վերակագնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, հիմնական հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է:Երգածթգի աշխատանքի վերակագնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ, այն կարելի է լուծել նաև ավելի վաղ, եթե լինի կամք»,- ասաց Իվանիշվիլին:

Նրա հավաստմամբ՝ վրացական կողմը պատրաստ է քայլեր կատարել: «Խնդրի մյուս կողմը Ռուսաստանն է, գիտեք նաև, որ մենք ոչ լավ հարաբերություններ ունենք մեր եղբայրների՝ աբխազների հետ, մնում է որ բոլոր կողմերը ցանկություն ունենան: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ այդ հարցը հնարավորինս շուտ լուծելու համար»,- նշեց Վրաստանի վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում այդ հարցը քննարկվել է: Կողմերն ընդգծել են, որ պատրաստ են ջանքեր գործադրել, որպեսզի երկաթգիծն աշխատի արդյունավետությամբ: «Մենք շահագրգիռ ենք, որ այդ հարցը լուծվի հնարավորինս արագ և մենք պրոակտիվ դիրք կզբաղեցնենք այդ հարցի կարգավորման գործում»,- ասաց Սարգսյանը:

Վրաց-աբխազական հակամարտության պատճառով Աբխազիայի տարածքով անցնող երկաթգիծը չի գործում արդեն շուրջ 20 տարի։ Այդ ընթացքում բազմիցս վերագործարկելու փորձեր են արվել։ Ժամանակին նույնիսկ ստեղծվել է քառակողմ՝ Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա-Հայաստան կոնսորցիումը, որը պետք է մշակեր երկաթգծի տեխնիկատնտեսական վերականգնման ծրագիրը եւ լուծեր ներդրումների հարցը։ Վերաբացման հնարավորություն կար նաեւ 2003թ., սակայն ամեն ինչ սահմանափակվել է միայն խոսքի շրջանակում եւ չի վերաճել պայամանավորվածության ու գործի:

Հայերեն English Русский

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը

Մոլդովայի նախագահը կմասնակցի Փարիզում կայանալիք «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը․ Moldpres

Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար