Ադրբեջանը համակերպվում է ԼՂ կորստի հետ եւ բնակելի ավաններ է կառուցում փախստականների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում վերջապես հասկացել են, որ միջազգային ատյաններում փախստականների մասին տեղի-անտեղի խոսելու փոխարեն, անհրաժեշտ է լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրենց ագրեսիայի պատճառով գաղթական դարձած սեփական քաղաքացիների տեղավորման հարցը: Ինչպես երեւում է, Բաքուն հաշտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրողության եւ Արցախի` Ադրբեջանի կազմում գոյություն ունենալու անհնարինության հետ, նաեւ այն փաստի հետ, որ 20 տարի Բաքվում եւ Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող արդեն սերնդափոխված փախստականները ցանկանում են ապրել իրենց երկրում:

Դա է պատճառը, որ Ադրբեջանի կառավարությունը որոշել է Բաքվի հանրակացարաններում բնակվող 90 հազար փախստականների համար նոր բնակելի ավան կառուցել: Ադրբեջանի կառավարությունը Բաքվից 20 կմ հեռավորության վրա Աբշերոնի շրջանում գտնվող Գոբու ավանի մոտ այդ նպատակով արդեն 500 հա տարածք է հատկացրել եւ այժմ աշխատանքներ են տարվում նոր ավանի նախագծման շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով contact.az լրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների պետական Կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը` 2012 թ-ի արդյունքների գծով հունվարի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստում:

Դրա հետ միասին, նա նշել է 110 հազար փախստականների համար եւս 500 հա տարածք հատկացնելու անհրաժեշտության մասին: Փախստականները ժամանակավորապես բնակվում են զորամասերում, դպրոցներում, մանկապարտեզներում, հանգստյան տներում, զավթված բնակարաններում եւ այլ օբյեկտներում: Նշվում է, որ 2003 թ-ից այս կողմ (Իլհամ Ալիեւի իշխանության գլուխ անցնելուց հետո) Նավթային հիմնադրամի եւ այլ աղբյուրների միջոցների հաշվին 140 հազար փախստականների համար ընդհանուր թվով 31 հազար բնակարաններով 77 ավաններ են կառուցվել:

Հասանովը հայտնել է, որ փախստականների կյանքի պայմանները եւ այլ խնդիրները լուծելու համար 2013 թ-ին կհատկացվի 575 մլն մանաթ: Այդ գումարի 237 մլն մանաթ մասը կհատկացվի պետբյուջեից, 300 մլն մասը` Նավթի հիմնադրամից, իսկ 38 մլն մանաթը կկազմի միջազգային կազմակերպությունների օգնությունը: Դա թույլ կտա բարելավել եւս 20 հազար մարդկանց բնակկենցաղային պայմանները: Նախատեսվում է 8 ավաններ կառուցել Գյանջայում, Բարդայի, Աբշերոնի, Իմիշլիի, Գարդաղի, Գաբալայի եւ Բելոքանի շրջաններում: Նշվում է նաեւ, որ վերջին 8 տարիների ընթացքում փախստականների խնդիրները լուծելու համար Ադրբեջանում ծախսվել է 4,3 մլրդ մանաթ, որի 0,8 մլրդ մանաթ մասը կազմել է միջազգային կազմակերպությունների տված օգնությունը:

Հայերեն English Русский

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները

Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի դեբյուտը՝ կինոյում. «Մեկ in մեկ» կատակերգությունն արդեն երևանյան մեծ էկրաններին է

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել