Շոտլանդիայի անկախացման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը կարող է օրինակ դառնալ. միջազգային իրավունքի մասնագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի անկախացման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ունեցած դիրքորոշումը կարող է օրինակ դառնալ մի շարք այլ պետությունների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը` անդրադառնալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների ընդունած հրամանագրին, որը Շոտլանդիայի խորհրդարանին իրավունք Է տալիս 2014 թվականին հանրաքվե անցկացնել երկրի այդ տարածաշրջանին անկախություն տրամադրելու հարցի շուրջ: Այժմ փաստաթուղթը փոխանցվել է Լորդերի պալատի քննարկմանը:

Վիգեն Քոչարյանը որեւէ կասկած չունի, որ փաստաթուղթը վերջնական կընդունվի եւ 2014 թ-ին կանցկացվի հանրաքվեն: «Իսկ ահա արդյունքների հարցում ոչ մի բան կանխորոշված չէ, դա կախված կլինի քվեարկողների կամարտահայտությունից: Եթե հարցադրմանը լինի դրական պատասխան, մենք ականատես կլինենք մի նոր եվրոպական պետության կայացմանը»,- ասաց Վիգեն Քոչարյանը: Երեւանի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի վարիչը նշում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որպես ժողովրդավարական կառավարություն, չէր կարող հաշվի չնստել շոտլանդացիների կարծիքի հետ: «Երկրորդ կարեւորագույն ասպեկտը նրանում է, որ անկախության հանրաքվեն պետք է անցկացվի ինքնորոշվող սուբյեկտի` այն է Շոտլանդիայի տարածքում: Խոսքը չի գնում ողջ Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացնելու որոշմանը` կապված նրա հետ` շոտլանդացիները պե՞տք է անկախանան, թե ոչ»,- ասաց նա: Սա կարեւորագույն նախադեպ է, թե ինչպես կառավարութունները պետք է վերաբերվեն ինքորոշման ձգտող ժողովուրդների համապատասխան նկրտումներին: «Քաղաքակիրթ, ժողովրդավարական կառավարությունները նման դեպքերում ոչ թե զորքեր են ուղարկում, հայտարարում պատերազմ ինքնորոշվող ժողովրդի դեմ, այլ քաղաքակիրթ իրավական ընթացակարգերով փորձում են հստակեցնել ժողովրդի կամարտահայտությունը»,- նշեց նա:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին