Քիմ Քարդաշյանը ցանկանում է Լեւոն Արոնյանից շախմատ խաղալ սովորել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի սուպերմոդել, 31-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը ցանկությունի ունի շախմատ խաղալ սովորել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին համաշախարհային աստղը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում:«Ես ցանկություն ունեմ շախմատ խաղալ սովորել եւ ինձ հետաքրքում է` կարող է Լեւոն Արոնյանը սովորեցնել ինձ»,- գրել է Քարդաշյանը:
Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիա նահանգում։ Ունի հայկական ծագում (հոր կողմից), շոտլանդացու և հոլանդացու ծագում մոր կողմից։Քիմ Քարդաշյանն ունի երկու քույր` Քլոյը ևՔորտնին, ու մեկ եղբայր` Ռոբ Քարդաշյանը։
Կարդացեք հոդվածը` English