Սպորտ

Զավեն Անդրիասյանը Գրոնինգենի մրցաշարում չորրորդն է

1 րոպեի ընթերցում

Զավեն Անդրիասյանը Գրոնինգենի մրցաշարում չորրորդն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմայստերները շարունակւոմ են իրենց հաջող ելույթները հոլանդական Գրոնինգեն քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 4-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը ունի 2,5 միավոր եւ չորրորդ տեղում է:

Մրցաշարի մասնակիցներ գրոսմայստեր Մհեր Հովհաննիսյանը եւս ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը 2 միավորով 23-րդ հորիզոնականում է:

Մրցաշարի առաջատարն է սլովակ Պետեր Միխալիկը, ով ունի 3 միավոր: Միջազգային մրցաշարը մրցանակային ֆոնդը կազմում է 6000 եվրո:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում