Քաղաքականություն

Ռուսաստանը կշարունակի նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սերգեյ Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կշարունակի նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների հետ կշարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ լուծումը գտնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Դուբլինում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ մենք կշարունակենք նպաստել ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցմանը»,- ասել է Լավրովը: Ռուսաստանը, Լավրովի խոսքով, հակամարտության կարգավորումը տեսնում է միայն հակամարտող կողմերի խաղաղ բանակցությունների միջոցով:

Չկարգավորված հակամարտությունները Լավրովն անվանել է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության սպառնալիք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում