Մենք պատիվ ենք ունեցել լինել առաջինը, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Խորխե Օռիկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն եւ նրա գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 16-ին այցելեցԾիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: «Մենք պատիվ ենք ունեցել լինել առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Օռիկոն:

«Թեև բարդ քաղաքական իրավիճակ է, և տարաձայնություններ կան Լեռնային Ղարաբաղի հարցում, սակայն մենք պատրաստ ենք համագործակցել այն հարցերի շուրջ, որոնք միտված են խաղաղությանը:Ուրուգվայը խաղաղության երկիր է, և մենք փորձում ենք աջակցել նաև մյուս երկրներին` խաղաղություն ձեռք բերելու միջազգային իրավունքի հիմքում ընկած սկզբունքների, օրինակ` ազգերի ինքնորոշման և ինքնիշխանության սկզբունքի հիման վրա»,-ընդգծեց նա:

«Եվ սա դիվանագիտական պատասխան չէ, իրական պատասխան է, որովհետև մենք պետք է հստակ տեղեկություններ ունենանք և տիրապետենք իրավիճակին: Մենք եկել ենք, որ համագործակցենք խաղաղության համար»,- եզրափակեց Խորխե Օռիկոն:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 12-ի երեկոյան` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով:

Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը 1965 թվականին: Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին