Վրաստանի նոր իշխանությունները չեն կրկնի «ուկրաինական» սցենարը՝ բանտարկելով Սահակաշվիլիի մարդկանց. Ջոնի Մելիքյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այն կարծիքին Է, որ Վրաստանում հազիվ թե կրկնվի «ուկրաինական» սցենարը, երբ ընտրություններում հաղթած կողմը բանտ կնստեցնի նախկին իշխանությունից իր քաղաքական հակառակորդներին: Այդ մասին նա ասել Է` «Արմենպրես» գործակալությանը մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի խոսքերն այն մասին, թե խորհրդարանում ստեղծվելու Է հետաքննչական հանձնաժողով, որը կքննի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանում կատարված «հանցագործությունները», ինչպես նաեւ երկրից նախկին իշխանության բարձրաստիճան մի քանի ներկայացուցիչների փախուստը:

«Իհարկե, մենք կդառնանք մերկացումների, աղմկալի դատական գործերի ականատեսները, բայց դա չպետք Է ու չի լինի երկրի նոր իշխանությունների նպատակը: Միխեիլ Սահակաշվիլիի թիմի չինովնիկներից ոմանք պատասխանատվություն կկրեն, ինչը իշխանափոխության տրամաբանության շրջանակներում Է»,-հայտարարել Է Մելիքյանը:

Փորձագետի կարծիքով՝ Վրաստանի նոր իշխանությունները, նոր խորհրդարանը եւ կառավարությունը, որը, ինչպես սպասվում Է, կհաստատվի հոկտեմբերի 25-ին, մեկ հիմնական խնդիր ունեն՝ ինտենսիվ գործունեություն սկսել գոնե այն հիմնական, Էական նախընտրական խոստումների իրագործման ուղղությամբ, որոնք տրվել են «Վրացական երազանքի» օգտին քվեարկած Վրաստանի բնակչությանը:

«Այն իրավիճակում, երբ Վրաստանում փաստորեն երկիշխանություն Է, խորհրդարանը եւ կառավարությունը համալրված են «Վրացական երազանք» կոալիցիայի անդամներով, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները, նահանգապետները եւ նախագահն ինքն ու նրան ենթակա կառույցները դեռեւս ներկայացված են Միասնական ազգային շարժման անդամներով եւ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ լոյալ գործիչներով, ճկուն եւ փոխհամաձայնեցված քաղաքականության կրիտիկական անհրաժեշտություն կա, որը կբացառի վրեժը «նախորդ իշխանությունների» նկատմամբ: Այնուամենայնիվ, հարցերը լուծվելու են դատարանների միջոցով, կատարված հանցագործությունների եւ ապացույցների բավարար բազայի առկայությամբ, որոնց հավաքմամբ Էլ կզբաղվի խորհրդարանի նոր հետաքննչական հանձնաժողովը»,-նշել Է նա:

Մելիքյանը նաեւ հավելել Է, որ խորհրդարանական ընտրություններում Միխեիլ Սահակաշվիլիի Միասնական ազգային շարժում կուսակցության կրախը ցույց տվեց Վրաստանի բնակչության ծանր դրությունը եւ հիասթափությունը նրա թիմից ու վերջին տարիների բարեփոխումներից: «Կուսակցության վարկանիշը բավականին ցածր Է: Ինչպես եւ բոլոր երկրներում, հակառակորդ կողմի հաղթանակից հետո արդեն նախկին իշխանությունների առանձին կողմնակիցներ անցնում են երկրի նոր իշխանությունների կողմը, ինչպես դա եղավ Թբիլիսիում եւ Զուգդիդում (տեղական ինքնակառավարման մարմիններ), իսկ նրանց մի մասը, ովքեր առավել մեծ պատասխանատվություն են կրում իրենց արարքների համար, փախչում Է երկրից»,-նշել Է նա: Որպես օրինակ Մելիքյանը բերել Է Վրաստանից Ախալայա եղբայրների՝ ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի եւ պաշտպանության նախկին փոխնախարար Դաթո Ախալայայի, պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինի փախուստը, ինչպես նաեւ դեռեւս չհաստատված տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանից փախել են ՆԳ նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին:-

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին