Շվեյցարացի խորհրդարանականը շնորհակալ է Ադրբեջանին`ԼՂՀ այցելելուց հետո իրեն «սեւ ցուցակում» ընդգրկելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին աշխարհում շատ քիչ են ծանոթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց պատվիրակության` ԼՂՀ այցելության նպատակը նաեւ իրավիճակին անձամբ ծանոթանալն էր, քանի որ այս պարագայում իրենց խոսքն ավելի ծանրակշիռ կլինի: Լրագրողների դիտարկմանը, թե ԼՂ քաղաքացին չի կարող հանգիստ խղճով ապրել Ադրբեջանում, ուր մարդասպանն ազատ է արձակվում եւ հերոսացվում, Լոյենբերգերը համաձայնեց: Այլ մեկնաբանություններից զերծ մնալով` ասաց, թեկարելի է նման միտք արտահայտել: «Ես համոզված եմ, որ այս քննարկումը միջազգային մակարդակով դեռ կընթանա»,- նշեց նա:

Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանի փոխանցմամբ` ողջ աշխարհի պատմության մեջ հատկապես յուրաքանչյուր կոնֆլիկտից հետո, կարելի է ասել, որ գործադիր իշխանությունները որոշում են կայացրել ժողովրդի ճակատագրի վերաբերյալ եւ գծել են սահմանները գրեթե երբեք հաշվի չառնելով տվյալ ժողովուրդների ձգտումները: «Վստահ եմ` ԼՂՀ օրինակը դրանցից մեկն է, որի պարագայում աշխարհը դեռ առաջընթացի պիտի գնա, որի ժամանակ կոնֆլիկտի կողմ բոլոր իշխանությունները շատ ավելի համեստ պիտի իրենց պահեն` ժողովրդի ընդհանուր շահը զուտ ռազմավարական շահերին գերադասելով»,- ասաց նա: Բանախոսը նկատեց, որ իրենք չեն փորձում դաս տալ կամ միջամտել այս կամ այն երկրի ներքին քաղաքականությանը:

Բանախոսներն անդրադարձան նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից կիրառվող պրակտիկային, որով ԼՂՀ այցելող օտարերկրյա պաշտոնյաները հայտարարվում են անցանկալի անձ:«Մենք Հայաստանի հյուրերն ենք եւ ներկայացնում ենք մի երկիր, որ աշխարհին հայտնի է իր չեզոքությամբ: Մենք մեզ իրավունք չենք վերապահում միջամտել որեւէ ժողովրդի կամ երկրի ներքին գործերին: Այդ զսպվածությունը, որ ես արտահայտում եմ, պայմանավորված է այն դերով, որ Շվեյցարիան մտադիր է խաղալ ի շահ ողջ Կովկասի` շնորհիվ այն վստահության, որ կովկասյան ցանկացած երկիր տածում է մեր իշխանությունների նկատմամբ»,- նշեց բանախոսը:

Շվեյցարացի խորհրդարանականը հարցին նաեւ հումորային պատասխան տվեց: Նա նշեց, որ տարիքից ելնելով` չի կարող շրջագայել աշխարհի բոլոր երկրներով, եւ ենթադրում է, որ այժմ, այցելելով ԼՂՀ, դարձավ սեւ ցուցակի անդամներից մեկը: «Քանի որ հանդիսանում եմ Զբոսաշրջության շվեյցարական ֆեդերացիայի նախագահը, հայտնվելով այդ ցուցակում, շնորհակալություն եմ հայտնում ադրբեջանական իշխանություններին, որ փոքր-ինչ հեշտացրին իմ երթուղիների ընտրությունը»,- ասաց դը Բյումանը:

Նա տեղեկացրեց, որ ի սկզբանե գիտեին` Ադրբեջանը չի ցանկանում, որ իրենք մեկնեն ԼՂՀ. այդ մասին գրվել է մամուլում, Ադրբեջանն անգամ մեր կառավարությանն է դիմել, շվեյցարական ԱԳՆ-ն դիվանագիտական նկատառումներով նույնպես չի ցանկացել, որ իրենք մեկնեն: Դիրքորոշումը, բանախոսի փոխանցմամբ, ինչ-որ առումով հասկանալի էր, սակայն իրենք խորհրդարանականներ են, ոչ թե դիվանագետներ, ուստի եթե ուզում են տիրող իրավիճակի մասին ճիշտ կարծիք կազմել, այդ այցելությունը խիստ կարեւոր նշանակություն ուներ: Բանախոսները կարծիք հայտնեցին, որ իրավիճակը կփոխվի, երբ Ադրբեջանի ժողովուրդը եւս կարողանա ապրել ժողովրդավարական համակարգում եւ երբ տարածաշրջանը կարողանա խաղաղ ապրել:

Հայերեն English Русский

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ