Հանրապետության կինոթատրոնների զգալի մասը վերածված է առեւտրի կենտրոնների

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ներկայում կանոնավոր կերպով գործում են երկու կինոթատրոններ, երկուսն էլ Երևանում: Մնացած բոլոր քաղաքներում, որտեղ եղել են կինոթատրոններ, սեփականաշնորհումից հետո կամ փակվել են, կամ վերածվել վաճառատների, կամ էլ գործում են ոչ հաճախակի:

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների կինոթատրոններն այժմ չեն գործում: Մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ մարզի կինոթատրոններն այսօր լավ վիճակում չեն: «Եղեգնաձորի կինոյի դահլիճը քանդված չէ, պարզապես տեխնիկապես շատ հին է: Իսկ տանիքն ամբողջությամբ նորոգելու կարիք ունի: Դա է պատճառը, որ չենք կարողանում այն օգտագործել»,-ասաց Ղազարյանը` հավելելով, որ շենքի մի մասը, ինչպես նաև մնացած երկու կինոթատրոնները վերածվել են առևտրի կենտրոնների:

Արագածոտնի մարզպետարանում տեղյակ չէին, թե իրենց կինոթատրոններն ինչ վիճակում են, իսկ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից ընդհանրապես հնարավոր չեղավ որեւէ բան ճշտել: Չնայած մարզպետարանի աշխատակիցները չցանկացան որեւէ տեղեկություն տրամադրել, սակայն հայտնի է, որ Իջևան քաղաքի կինոթատրոնը մասամբ գործում է և երբեմն-երբեմն մանկական ու գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ է կազմակերպում: Ավելին` կինոթատրոնը վարձակալական հիմունքներով տրվում է նաեւ հոգեգալստականներին, ովքեր կինոթատրոնն իրենց հավաքատեղին են դարձրել և պարբերաբար հավաքվում ու ժողովներ են անցկացնում:Կոտայքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակցի խոսքով, կինոթատրոնները չեն գործում հավուր պատշաճի, քանի որ յուրաքանչյուրն իր սեփականատերն ունի, և նա էլ որոշում է, թե ինչ նպատակի այն ծառայեցնել:

Հանրապետության բոլոր մարզպետարաններին հարցադրումներ անելիս պարզ դարձավ, որ միայն Շիրակի մարզում կա գործող կինոթատրոն: «Ամբողջ մարզում միայն մեկ կինոթատրոն ունենք` Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնն է»,-ասաց մարզպետարանի աշխատակիցը: Մնացած բոլոր քաղաքներում կինոթատրոնները ծառայում են որպես առևտրի կենտրոններ:

ՀՀ մշակույթի նախարարությունից էլ ասացին, որ մարզային կինոթատրոնները չեն գտնվում իրենց հսկողության տակ, և դրանց համար ավելի շատ պատասխանատու են մարզպետարանները:

Հայաստանում խորհրդային կարգերի փլուզումից հետո սկսվեց կինոթատրոնների մասնավորեցումը: Տարբեր քաղաքներում գտնվող կինոթատրոնները, որոնք մինչև անկախությունը յուրօրինակ շունչ ու թարմություն էին բերում քաղաքին, այսօր այլևս չեն գործում:

Հայաստանում առաջին հայկական ֆիլմը էկրան է բարձրացել 1925 թ-ին: Հենց այս շրջանից սկսած` հայ կինոյի պատմությունը մեկ կինոժողովածուի էջերում ամփոփելու առաջին փորձը կատարեց Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցացիան` շուրջ 15 տարի առաջ: Այսօր հայկական կինեմատոգրաֆիան շարունակում է զարգացում ապրել և ստեղծել նոր ֆիլմեր, որոնք էլ ամբողջ Հայաստանի տարածքում ցուցադրվում են ընդամենը մի քանի կինոթատրոններում:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները