Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով մեկ հայ զոհվել է, մեկը վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սուլեյմանիա եւ Թելեֆոն Հաուայե փողոցների միջեւ գտնվող ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտակայքում սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով 4 մարդ զոհվել է, վիրավորվել` տասնյակից ավելի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածների թվում է նաեւ հայազգի Վարդան Մութաֆյանը: Վերջինս Դեր Զորի բնակիչ էր, սակայն ավելի ապահով լինելու համար տեղափոխվել էր Հալեպ: Զոհվածների թվում կա նաեւ փոքր աղջիկ:«Ենթադրվում է, որ քրիստոնեական թաղամասում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով բոլոր զոհերը եւ վիրավորները քրիստոնյաներ են, սակայն չպետք է կենտրոնանալ, որ դրանք ուղղված էին կոնկրետ քրիստոնյաների դեմ»,- նշել է Ռեյիսյանը:Մամլո խոսնակի խոսքով` վիրավորների թվում է նաեւ հայուհի Զարմիկ Նաջարյանը, ով այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Անդրադառնալով Հալեպում տիրող այժմյան իրավիճակին` Ռեյիսյանը տեղեկացրեց, որ դրությունը համեմատաբար հանգիստ է, պայթյունների ձայներ լսվում են հեռվից, սակայն անակնկալներ միշտ էլ սպասելի են:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը