ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրիայի ազատ բանակի կրակահերթերի տակ հայտնվելուց հետոՀալեպի հիվանդանոցներ տեղափոխվածթեթեւ վնասվածքներ ստացածսիրիահայերն, անհրաժեշտ բուժօգնություն ստանալով, արդեն տուն են վերադարձել, իսկ առավել ծանր վիրավորվածներըվիրահատվել են:Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ զոհերից Արսեն Պեպեջյանը Երեւանից չի ժամանել, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, այլ օդանավակայանում դիմավորել է Հրաչ Պեպեջյանին: Կրակի տակ հայտնվելու հետեւանքովչորս հայ է զոհվել, վիրավորվել 13-ը:
«Հալեպի լրատվական ցանց»-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հայաշատ Միդան թաղամասում ականապատ մեքենա է պայթել: Կան զոհեր եւ վիրավորներ, որոնց վերաբերյալ հստակ տեղեկություններ չեն հաղորդվում:
«Սիրիական ավիաուղիների» իրականացրած Երեւան-Հալեպ չվերթով Հալեպ մեկնած մեր հայրենակիցների շուրջ տասը մեքենաներից բաղկացած շարասյունն օդանավակայանի երկրորդական ճանապարհին Սիրիական ազատ բանակի կրակահերթի տակ էր հայտնվել սեպտեմբերի 11-ի երեկոյան: Միջադեպի հետեւանքովզոհվել են Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: