Սպորտ

ՀՀ նախագահը դիմավորեց շախմատի օլիմպիական չեմպիոններին

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը դիմավորեց շախմատի օլիմպիական  չեմպիոններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավականայում դիմավորեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի մեր չեմպիոններին եւ շախմատիստուհիներին, որոնք հաջողությամբ վայրէջք կատարեցին: Այստեղ մեծ բազմություն է հավաքվել մեր «մեծ վարպետներին» դիմավորելու համար: Նվագախմբի հանդիսավոր կատարման ներքո մեր շախմատիստները հաղթանակով վերադարձան հայրենիք: Նրանց պատվին հնչեց Հայաստանի օրհներգը:

Շախմատային 40-րդ օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոններ են հռչակվել գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լեւոնի Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, թիմի գլխավոր մարզիչ` Արշակ Պետրոսյան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրոսմայստերների դիմավորման պաշտոնական արարողությունից հետո շախմատիստները ՀՀ նախագահի գլխավորությամբ ուղեւորվեցին Ազատության հրապարակ` մասնակցելու նրանց պատվին կազմված տոնական համերգին: Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքը բերվել է տոնական տեսքի:

Շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան կայացավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 11 տուրերի վերջնական արդյունքներով` Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Վերջին չորս օլիմպիադաներում Հայաստանը երեք անգամ դարձել է չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականին 2002 թվականից ի վեր չի հաջողվել նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը: Հայաստանի «ոսկե» հավաքականը համաշխարհային օլիմպիադաներին մասնակցում է 1992 թվականից: Այս քսան տարիների ընթացքում մեր «ոսկե» հավաքականը երեք անգամ նվաճել է բրոզե մեդալ. Հայաստանի վերջին բրոնզը 2004 թվականին Իսպանիայի Կալվիա քաղաքում անցկացված օլիմպիադայում էր. այնուհետ սկսվում է մեր հավաքականի «ոսկե դարաշրջանը». մեր տղաները լավագույնն էին 2006 թ. Թուրինի եւ 2008 թ. Դրեզդենի օլիմպիադաներում:Հայաստանի շախմատի հավաքականն այն բացառիկ հավաքականներից է, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում