Կրակոցները եւ պայթյունները Հալեպի հայկական թաղամասերին մոտ չեն. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առավոտյան Հալեպում իրավիճակը հանդարտ է եղել,սեպտեմբերի 6-ին, սակայն, բավական կրակոցներ են եղել, որոնք, հայկական թաղամասերին այնքան էլ մոտ չեն եղել:Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` հավելելով, որ Հալեպի Բուսթան Բաշա թաղամասում, որտեղ հայակական ծերանոցն է գտնվում, եւս կրակոցներ են եղել, սակայն ծերերը ապահով վիճակում են, միայն շինությունը որոշակի նյութական վնասներ է կրել մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրել է, որ մոտ 20 օր շարունակ զինյալները փորձում են գրավել Հալեպի ռադիոկայանի եւ հեռուստատեսության շենքը, լուրջ հարձակումներ են իրականացնում, սակայն շենքը մնում է զորքերի վերահսկողության տակ:Ինչ վերաբերվում է Հալեպի օդանավակայանի շրջանին, ապա, Ռեյիսյանի խոսքով, բանակը խիստ միջոցներով հսկում է տարածքը:

Հալեպահայերը եւս նշել են, որ հայաշատ թաղամասերում, ընդհանուր առմամբ, իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Քաղաքում արդեն փոքր-ինչ եռուզեռ է նկատվում. էլեկտրականությունը եւ ջուրը շուրջօրյա է, համացանցը, սակայն, չի գործում:Հալեպահայերը հուսով են, որ խնդիրները կհարթվեն:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ շուրջ 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ, այդ թվում` մեկ տասնյակից ավելի հայեր:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը