Բեռլինում կկայանա Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից տիտղոսային մենամարտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի О2 World արենայում այսօր` օգոստոսի 25-ին, տեղի կունենա Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը, տեղի ունեցած «կշռման արարողությունից» հետո Արթուր Աբրահամի քաշը 76.2 կգ է. ճիշտ նույն`76.2 կգ քաշի է նաեւ Ռոբերտ Շտիգլիցը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս տարի արդեն երկու հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի Baden-Arena-ում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասիի դեմ մենամարտի 5–րդ ռաունդում արգենտինացուն նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Երկրորդը` Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ (118 միավոր) հաղթեց լեհ մրցակցին` Պյոտր Վիլշեւսկուն (109 միավոր)` վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից Արթուրն ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Մարզական կարիերայի ընթացքում հայազգի բռնցքամարտիկն ունեցել է 38 մենամարտ, որոնցից 35-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: Չորս տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

Հայերեն English Русский

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները Բուդապեշտում մասնակցել են միջազգային աշխատաժողովի՝ բռնկվող աստղերի թեմայով

Քաղաքացիներն «UAZ»-ով անցել են գետը և չեն կարողացել հետ վերադառնալ. օգնության են հասել փրկարարները

Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․կա զոհ

Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր

ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները

Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը