Իրանի դերի բարձրացմանը զուգահեռ Թուրքիայի դերակատարումն անկում է ապրում. իրանագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի թիվ մեկ դաշնակիցըՄերձավոր ԱրեւելքումՍիրիան է, եւ ակնհայտ է Բաշար ալ Ասադի եւ Իրանի ղեկավարության միջեւ ձեւավորվել է սերտ համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը` անդրադառնալով Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններում Իրանի ունեցած դերակատարությանը:

«Իրանի ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ, իշխանությունից հեռացնելով Բաշար ալ Ասադին, արտաքին ուժերն ամեն ինչ կանեն իրենց առավել հնազանդ քաղաքական գործիչ իշխանության բերելու համար, ով ամեն կերպ կհամագործակցի Արեւմուտքի հետ` խզելով հարաբերությունները կամ թուլացնելով շփման մակարդակը Իրանի հետ: Իրանը գիտի, որ Սիրիայում Բաշար ալ Ասադին տապալելուց հետո ամպերը կուտակվելու են իր երկրի գլխին»,- նշեց իրանագետը: Խոսելով Թուրքիայում այդ երկրի հասցեին առաջին անգամ Իրանի արտաքին գործերի նախարարի ակնհայտ քննադատության մասին, որը վերաբերում էր Թուրքիայի քաղաքականությանը Սիրիայի հարցում, Իսկանդարյանը նշեց, որ ինչքան էլ վերջին տարիներին Թուրքիան փորձում էր տարածաշրջանում անկախ «խաղացողի» դերում հանդես գալ, Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները պարզորոշ ցույց տվեցին, որ Թուրքիան, այնուամենայնիվ, եղել եւ մնում է ԱՄՆ-ի հիմնական հենակետն ու կամակատարը:

«Կարծում եմ` սրանով Թուրքիան նվազեցրեց իր շանսերըտարածաշրջանի առաջնորդ երկիր լինելու հարցում: Միեւնույն ժամանակ նկատվում են այդ հարթության վրա Իրանի դերի բարձրացման միտումներ»,-նշեց իրանագետը:

Մարդու իրավունքների հետազոտության սիրիական կենտրոնի տվյալներով` այդ երկրում 2011թ-ի մարտ ամսից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 19 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհվածների թվում շուրջ 12 հազար խաղաղ քաղաքացիներ են, իսկ ավելի քան 5 հազարը`անվտանգության աշխատակիցներ:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին