Սպորտ

Նուրմագոմեդովը Լոնդոնում զիջել Է իրանցի մարզիկին

1 րոպեի ընթերցում

Նուրմագոմեդովը Լոնդոնում զիջել Է իրանցի մարզիկին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 84կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը երկրորդ մրցամարտում 0:5 հաշվով պարտություն Է կրել Լոնդոնի օլիմպիական մրցաշարում. այս անգամ նա մրցաշարի 1/8-րդ եզրափակչում մրցում էր իրանցի Էհսան Լաշգարի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Նուրմագոմեդովը նույնիսկ ավելորդ կոպտություն Է ցուցաբերել լարված մրցամարտի ընթացքում:

Այսպիսով, Նուրմագոմեդովը կարող Է պայքարել միայն բրոնզե մեդալի համար, այն Էլ միայն եթե իրանցի մարզիկը պայքարի ոսկե մեդալի համար:

Հայաստանի 55կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանն օգոստոսի 10-ին անհաջող Է հանդես եկել օլիմպիական մրցաշարում` պարտություն կրելով երկրորդ մրցամարտում եւ դուրս մնալով մեդալի համար հետագա մրցապայքարից:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները Լոնդոնում նվաճել են 1 արծաթե՝ 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 1 բրոնզե մեդալ՝ 96կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում