ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՈՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրահայերի` Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու երդման արարողությունը տեղի կունենա Սիրիայում ՀՀ դեսպանությունում կամ հյուպատոսարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց սիրիահայերի անձնագիր ստանալու պահին երդման արարողությունը կազմակերպելու որոշումը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան խոսքով` քանի որ կառավարության նախորդ նիստում որոշում ընդունվեց, համաձայն որի` սիրիահայերի անձնագրերը պետք է հանձնվեն Սիրիայում, ապա նպատակահարմար է, որ երդման արարողությունը եւս լինի այնտեղ:
«Առաջարկում ենք մեր հայրենակիցներին անձնագրերը հանձնել Սիրիայում հայ դիվանագետների կողմից եւ պահպանել ամբողջ արարողակարգը: Որոշումը համաձայնեցված է ՀՀ ոստիկանության, նախագահականի, արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների հետ»,-տեղեկացրեց Հակոբյանը:
Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ հայկական համայնքի ներկայացուցիչները դիմում են ՀՀ երկքաղաքացիություն,փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու դիմումներով: Նրանց հայտերը քննարկվում են արագացված ընթացակարգով: