ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Al-Jazeera-ի թղթակիցներից մեկը վիրավորվել էՍիրիայի Հալեպ քաղաքում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Daily Star-ը, այս մասին հուլիսի 30-ին հայտնել է Al-Jazeera հեռուստաընկերությունը: Միջադեպից հետո լրագրող Օմար Քաշրամին տեղափոխել են Թուրքիա, որտեղի հիվանդանոցներից մեկում բժիշկները փորձում են հեռացնել վիրավորի մարմին ներթափանցած բեկորները:
Հաղորդվում է, որ Օմար Քաշրամին վիրավորվել է Հալեպում տիրող իրավիճակը լուսաբանելու ընթացքում: