Հասարակական

Ադրբեջանական կողմը կրկին կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմը կրկին կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեկորային վնասվածքով Բերդ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի հոսպիտալ բուժօգնության է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Գոռ Փ.-ն: Այս մասին հոսպիտալիցոստիկանության հաղորդում է ստացվել Տավուշի բաժնում հուլիսի 21-ին` ժամը 13.10-ին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, նշված գյուղի «Զաղի ճամփի տակ» կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս՝ Ադրբեջանի Հանրապետության հենակետից արձակված կրակոցից:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում