ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմավիա» ավիաընկերությունը մասնակցել է Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում հուլիսի 9-ից 15-ը անցկացված համանուն ավիացուցահանդեսին և հանդիպումներ է ունեցել Boeing և Airbus ընկերությունների ղեկավարության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից' բանակցություններից հետո «Արմավիայի» ղեկավարությունը որոշում է ընդունել մոտակա ժամանակները ձեռք բերել մեկ Airbus 320 և երկու Boeing՝ 737-700 և 737-800 մոդելների ինքնաթիռներ:
«Այսպիսով, «Արմավիա»-ն շարունակում է համալրել իր ավիապարկը տնտեսապես ավելի արդյունավետ և շահավետ ինքնաթիռներով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վերջերս «Արմավիա»-ն հրաժարվել էր ձեռք բերել ռուսական արտադրության «Սուխոյ սուպերջեթ» մակնիշի երկրորդ ինքնաթիռը: