Լեռնային Ղարաբաղում հավատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոստմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում արված հայտարարություններում եւ մեկնաբանություններում ղարաբաղյան կողմի համար որեւէ նորություն չկար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա համարում է, որ տարածաշրջան համանախագահների այցն առօրյա, դիվանագիտական աշխատանքի շարքից էր` նկատի ունենալով, որ ՌԴ համանախագահը հայտարարել է, որ իրենց համար սկսում է ամառային արձակուրդը:

«Ադրբեջանը համառորեն պնդում է, թե համանախագահները տարածաշրջան են այցելել` նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը, եթե հավատալու լինենք ադրբեջանական կողմին, սպասվում է աշնան սկզբին, եւ այդ հանդիպման մոդերատորը կարող է լինել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Եթե այդ տեղեկատվության մեջ ճշմարտության հատիկ կա, կարելի է կարծել, որ համանախագահների այցը նորություն էր»,-նկատեց Աթանեսյանը: Այդուհանդերձ, նախագահների հանդիպման կազմակերպման մասին համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի ընթացքում չեն խոսել:

«Ամեն դեպքում հակված եմ ենթադրելու, որ տարածաշրջանային գործընթացները նրանք պահում են իրենց ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է համանախագահների կողմից արված այն հայտարարությանը, որ ԼՂ-ն կդառնա բանակցային գործընթացի մասնակիցը, ապա երբ նրանք գտնվում էին Ստեփանակերտում, Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր հերթին եւս մեկ անգամ միանշանակորեն նշել է, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունըբանակցային գործընթացումպետք է ապահովվի»,-ասաց Աթանեսյանը: Նրա համոզմամբ` նախագահի կողմից դա պատահական հայտարարություն չէր, եւ շահգրգռված լինելով բանակցությունների դինամիկայի պահպանմամբ ու որոշակի առաջընթացով` համանախագահները հնարավորություն կփնտրեն, որ ԼՂ-ն լիարժեքորեն ներգրավվի կարգավորման բանակցային գործընթացում:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար ԼամբերտոԶաննիերը հուլիսի 11-ին այցելել է Հայաստան, նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ականազերծված տարածքով հատել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծն ու այցելել Ստեփանակերտ, այնուհետև Երևան:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին